Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսները Գենիչեսկը հռչակել են բռնակցված Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաք

00:00, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ.
Ռուսները Գենիչեսկը հռչակել են բռնակցված Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաք

Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Գենիչեսկը ժամանակավորապես կդառնա բռնակցված Խերսոնի շրջանի վարչական մայրաքաղաքը, հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված կառավարության փոխնախագահի խոսնակ Ալեքսանդր Ֆոմինը։

«Այսօր Խերսոնի շրջանի ժամանակավոր վարչական մայրաքաղաքը Գենիչեսկն է, այնտեղ կենտրոնացած են բոլոր հիմնական իշխանությունները»,- ասել է նա։

Գենիչեսկ առողջարանային և նավահանգստային քաղաքը գտնվում է Խերսոնի շրջանի հարավում՝ Ազովի ծովի ափին, Խերսոնից 200 կմ հեռավորության վրա: Ռուսական զորքերը քաղաքը գրավել են փետրվարի 24-ին՝ Ուկրաինա ներխուժման առաջին օրը։

3375 | 0
Facebook