Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր մասին չեք մտածում, գոնե ձեր զոհերի մասին մտածեք»․ փաստաբանը՝ դատավորներին

23:48, ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ.
«Մեր մասին չեք մտածում, գոնե ձեր զոհերի մասին մտածեք»․ փաստաբանը՝ դատավորներին

Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հատուկ դատավորների և իրենց կազմերի համար`
     ֊ Գիտեք չէ՞, որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալը դժոխքի միջով է անցնում մինչև իրեն հասցնում են դատարան։ Չգիտե՞ք` դե իմացեք։ Այս կյանքում ոչինչ բացառված չէ` մի օր կարող եք այդ ամբաստանյալի վիճակում հայտնվել, ու Ձեր հետ կվարվեն հենց այդպես, ինչպես Դուք եք վարվել։ Բա, որ գիտեք` ինչո՞ւ ուշադիր չեք լինում, որ գոնե Ձեր քեֆը տված ժամանակ գնացած արձակուրդում մարդկանց իզուր չտանջեն։ Նիստը նշանակում ու «մոռանում եք» ուղեկցողներին ասեք, որ բան է փոխվել։ Լավ, մեր մասին չեք մտածում` ոչինչ, գոնե Ձեր զոհերի մասին մտածեք․ կմեռնեն` արյունը կմնա Ձեր ձեռքերի և երեխաների անունի վրա` մարդ եղեք։
     Հատկապես սա վերաբերում է Վերաքննիչի Արմեն Դանիելյանին ու իր կազմին։ Էլ չեմ ասում այդ նենգ «շուստրիությունը», որ նիստերը շուտ նշանակում է ու այնպես ծանուցում, որ ուշ ստանաս` մի արեք` վատ բան է` շատ վատ երևույթ։
     Հիմա Աջափնյակի և առաջին ատյանում կալանքի գործեր քննողների վերաբերյալ` Ձեզ ո՞վ է ասել, որ Վերաքննիչ գործը կարող եք ուղարկել երբ ուզեք` էդ ի՞նչ Արմեն Դանիելյանություն դվա է։ Մարդկանց ճակատագրերի հետ ոնց ուզում եք նիկոլավարի խաղում եք` գոնե գործը /բողոքը ստանալուց/ ժամանակին ուղարկեք։ Հա` ու սուտ չխոսեք` Դուք այդքան ոչ զբաղված եք, ոչ էլ մարդկայնորեն իրավունք ունեք այդքան ու այդպես պահելու, որ Ձեզ հասկանան»։

Աղբյուրը` Արսեն Մկրտչյան
2776 | 1
Facebook