Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բավական է խաբենք ինքներս մեզ»․ Ղազինյան

00:12, շաբաթ, 06 օգոստոսի, 2022 թ.
«Բավական է խաբենք ինքներս մեզ»․ Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմության բոլոր դասագրքերը պետք է վերախմբագրել ու սերունդներին ներկայացնել ամբողջ ճշմարտությունը:

Մեր երեխաները իրավունք ունենք իմանալ դաժան իրականությունը. մեր բոլոր պարտությունների, կորուստների, աղետներն ու ողբերգությունների ՄԻԱԿ ՄԵՂԱՎՈՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ, ստախոս դավաճանները, նրանց ծառայող ստրուկ չինովնիկները, թշնամու հետ գործարքի գնացած իշխանությունները:

Բավական է խաբենք ինքներս մեզ, թե մենք աշխարհակալ ու քաղաքակրթածին, հինավուրց ու քարից հաց քամող ազգ ենք, Աստծո կողմից ընտրյալ ժողովուրդ ենք:

Ո՛Չ, մենք մանրախնդիր, նախանձ, չկամ, նյութապաշտ, որկրամոլ ժողովուրդ ենք, որ ունակ ենք հանուն մեր նախանձի ու չարության քանդել ու ավիրել մեր արյունով ձեռք բերածն ու քրտինքով կառուցածը:

Ոչ մի արտաքին թշնամի մեզ չի հաղթել, չի գրավել, մենք են մի քանի արծաթով մեր ամրոցների դարպասները բացել թշնամու առաջ, դավադիր պայմանավորվածություններ ձեռք բերել թշնամու հետ:

Սերունդները պետք է կրթվեն ճշմարտության ու ազնվության գիտելիքով, որպեսզի ապագայում կարողանան բացահայտել իրենց միջի կեղտին, ստորին, ճանաչեն դավաճանին ու այլևս երբեք թույլ չտան նոր աղետներ արհավիրքներ:

Սա էլ կապրենք, առաջին դեպքը չի, որ մեզ հարվածում են թիկունքից:

Վերքը խորն է, շատ ցավոտ, դեռ երկար կարյունահոսի, բայց մի օր կսպիանա ու մեր երեխաները, ամեն վայրկյան տեսնելով այդ սպին, միգուցե խելքի կգան ու մի օր կհամախմբվեն ու կհաղթեն․․․»։

5156 | 1
Facebook