Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարիուպոլի շրջափակման ժամանակ սպանվել է շուրջ 1300 խաղաղ բնակիչ

23:36, չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ.
Մարիուպոլի շրջափակման ժամանակ սպանվել է շուրջ 1300 խաղաղ բնակիչ

Մարիուպոլում, որը պատերազմի առաջին օրերից տուժում է գնդակոծություններից, արդեն ավելի քան հազար մարդ է զոհվել։

Այս մասին հայտնել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն։

«Նախնական տվյալներով, Ռուսաստանի Դաշնության շրջափակման և ցեղասպանության ժամանակ արդեն զոհվել է Մարիուպոլի 1300 բնակիչ: Մենք պայքարելու ենք ամեն մի բնակչի համար»,- ասել է նա։

Անդրյուշչենկոն ասել է նաև, որ ռուսական օկուպացիոն զորքերը չեն դադարեցրել գնդակոծությունները։
     Քիչ առաջ հաղորդեցինք, որ ՌԴ ԶՈՒ-ն հրթիռակոծել է Մարիուպոլի ծննդատունը:

4332 | 0
Facebook