Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս ամենը պարարտ հող է ստեղծում քաղաքացիական պատերազմի համար»․ Է․ Երիցյան

23:54, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
«Այս ամենը պարարտ հող է ստեղծում քաղաքացիական պատերազմի համար»․ Է․ Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի այսօրվա իրադարձությունները գուժում են Հայաստանում ներքաղաքական կյանքի անշրջելի վատթարացման մասին։
     Ազգային ժողովն, իհարկե չի պարալիզացվի, քանի որ մեծամասնություն կա։ Բայց այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, չի կարող պերմանենտ կրկնվել։ Ի վերջո, եթե երկխոսություն չլինի՝ որպես քաղաքական մարմին, այն իմաստազրկվում ու ապալեգիտիմացվում է։
     Հանրության խորքային կոֆլիկտները չեն լուծվում, մարտահրավերները մնում են, լուծումներ չեն գտնվում։ Անվտանգության, խաղաղության ու պատերազմի, կայուն զարգացման ու ժողովրդավարության վերաբերյալ հարցերը միայն հռետորաբանության մակարդակում են «լուծում ստանում» ու հարցադրումները խլացվում են։
     Օրինաչափ է, երբ քաղաքական լուծումներ չեն տրվում՝ այլ տեղերից է ժայթքում։
     Առօրեական կենսափորձն ու բանականությունը հուշում է, որ այս ամենը պարարտ հող է ստեղծում անկառավարելի պոռթկումների, ցնցումների, խուլ ընդվզումների, ինչու չէ, քաղաքացիական պատերազմի համար։
     Գորդյան հանգույցները միայն թրով կարելի է կտրել»։

Աղբյուրը` Էմին Երիցյան
5552 | 2
Facebook