Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ այդ ինստիտուտը չգործեց, երբ Սերժ Սարգսյանն էր հրաժարական տալիս». Վահրամ Աթանեսյան

00:36, չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
«Ինչո՞ւ այդ ինստիտուտը չգործեց, երբ Սերժ Սարգսյանն էր հրաժարական տալիս». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ վարչապետի հրաժարականի դեպքում պետք է գործի փոխվարչապետի ինստիտուտը, որ սահմանադրությամբ հենց դրա համար էլ ամրագրված է: Իսկ ինչո՞ւ դա չգործեց, երբ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ինչո՞ւ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը չստանձնեց սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Մանավանդ որ Սերժ Սարգսյանը վերջերս ասաց, որ իշխանությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է հանձնել, այլ՝ Կարեն Կարապետյանին»:

6608 | 4
Facebook