Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Իտալիայից Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ: Հայ ըմբիշը գերազանցեց մրցակցին 7:1 հաշվով և իր կարիերայի 5-րդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում:
Արթուր Ալեքսանյանը հաղթել է Եվրոպայի առաջնություններում 2012, 2013, 2014, 2018 թվականներին: Գյումրեցի մարզիկը Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, երեք անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնություններում` 2014, 2015, 2017 թվականներին: