Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. 4.5 ամսական տղային կերակրելիս մայրը նկատել է, որ նա չի շնչում

09:15, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. 4.5 ամսական տղային կերակրելիս մայրը նկատել է, որ նա չի շնչում

Հունվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր -Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակից բժիշկների հերթապահ խումբն անգիտակից վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, որտեղ պարզվել է, որ երեխան մահացած է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Նոր-Հաճն քաղաքի բնակիչ՝ 4.5 ամսական Արսեն Ա-ն էր, ում մայրը ցանկացել է կերակրել և նկատել է, որ երեխան չի շնչում։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաատվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

7344 | 0
Facebook