ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինն առևտրային հարցերում պայմանավորվածությունների են հասել:
ՏԱՍՍ գործակալության համաձայն՝ երկրների ղեկավարները որոշել են վերսկսել «փոխադարձ հարգանքի և հավասարության սկզբունքների վրա հիմնված առևտրատնտեսական խորհրդակցությունները»:
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ նոր հարկեր չի սահմանելու չինական արտահանումների նկատմամբ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը պատմել էր, թե ինչպես է անցել հանդիպումը Չինաստանի իր պաշտոնակցի հետ՝ Մեծ քսանյակի (G20) շրջանակներում: