Դեկտեմբերի 2-ին Դուբլինում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված էր 5-րդ զամբյուղում և վիճականահության արդյունքում հատյնվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Խաղացանկը հայնտի կդառնա ավելի ուշ:
Ընտրական մյուս խմբերը հետևյալն են՝
A խումբ - Անգլիա, Չեխիա, Բուլղարիա, Մոնտենեգրո, Կոսովո
B խումբ - Պորտուգալիա, Ուկրաինա, Սերբիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ
C խումբ - Հոլանդիա, Գերմանիա, Հյուսիսային Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս
D խումբ - Շվեյցարիա, Դանիա, Իռլանդիա, Վրաստան, Ջիբրալթար
E խումբ - Խորվաթիա, Ուելս, Սլովայիա, Հունգարիա, Ադրբեջան
F խումբ - Իսպանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ռումինիա, Ֆարերներ, Մալթա
G խումբ - Լեհաստան, Ավստրիա, Իսրայել, Սլովենիա, Մակեդոնիա, Լատվիա
H խումբ - Ֆրանսիա, Իսլանդիա, Թուրքիա, Ալբանիա, Մոլդովա, Անդորրա
I խումբ - Բելգիա, Ռուսաստան, Շոտլանդիա, Կիպրոս, Ղազախստան, Սան Մարինո
J խումբ - Իտալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ֆինլանդիա, Հունաստան, Հայաստան, Լիխտենշտեյն։