Իջևանի համայնքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում ժամեր առաջ տեղեկացրել էր, որ լույս է տեսել «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը՝ նվիրված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հեղինակը Լյուբիկ Չիբուխչյանն է: Համացանցի բուռն արձագանքից հետո, հրապարակումը հեռացվել է:
«Անհամբեր կսպասեմ այս թեմայով Դավիթ Սանասարյանի մեկնաբանությանն Իջևանի համայնքապետարանի կողմից ոչ նպատակային և բյուջեով չնախատեսված ծախսերի մասին»,- գրել է բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը:
«Այս դարակազմիկ գրքից հետո իմանում եմ, որ մեր Նոյեմբերյանը հարևան Անդրոմեդայի գալակտիայի մոլորակներից է: Չի՞ լինի Լյուբիկին ասեն, ոչ մի բան չգրի: Ինչքան հիշում եմ՝ նախկին գրածներն էլ պակաս տժժիկ չէին: Սա այն զեյնաբագետը չի՞»,- արձագանքել է նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: