Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ոստիկանության թիրախում տեխզննման ոլորտն է. բացահայտվել է մեկ միլիարդ դրամից ավելի գումարի յուրացման դեպքեր

21:05, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
Ոստիկանության թիրախում տեխզննման ոլորտն է. բացահայտվել է մեկ միլիարդ դրամից ավելի գումարի յուրացման դեպքեր

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվության, «Ավտոռեմե ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են կատարվել:

Մասնավորապես, ընկերությունները օգտագործելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված «Տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման» լիցենզիան, 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիս, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող վճարման գումարներից ավտոմեքենաների տեխնիկական զննում կատարելու և կտրոն ստանալու համար նախատեսված, ըստ մակնիշների 5500-ից 10.500-ական դրամ գումարները հափշտակելու դիտավորությամբ, առանց քաղաքացիների մեքենաների փաստացի տեխնիկական զննում անցկացնելու, ապօրինի վարձատրվող «գործակալների» միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնների և արատորոշման քարտերի կազմման ու կնքման գործընթաց:

Բացահայտվել է մեկ միլիարդ դրամից ավելի գումարի յուրացման դեպքեր
| | |
6991 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am