Ինչպես հայտնել էինք, այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում գտնվող HSBC բանկ և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հանցագործը վնասազերծվել է, սակայն 1 հոգի մահացել է։
Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: