Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ճապոնիայի վարչապետը հրաժարական է տվել

13:28, ուրբաթ, 26 օգոստոսի, 2011 թ.
Ճապոնիայի վարչապետը հրաժարական է տվել
     Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա սուր քննադատության էր ենթարկվում հատկապես մարտի 11-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո: Հիշեցնենք, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով նաև ցունամի էր առաջացել, խաթարվել ''Ֆուկուսիմա 1'' ատոմակայանը: Կանը դեռևս հունիսին հայտարարել էր, որ կլքի պաշտոնը, եթե խորհրդարանն ընդունի իր կողմից ներկայացված 5 կարևորագույն հարցերի մասին օրինագծերը: Եվ ահա այսօր այդ 5 օրինագծերն արժանացել են Ճապոնիայի խորհրդարանի հավանությանը, ինչին էլ հաջորդել է հրաժարականը: Առաջիկա երկուշաբթի Ճապոնիայի իշխող Դեմոկրատական կուսակցությունը կընտրի նոր առաջնորդի, որն էլ կփոխարինի Կանին:
1405 | 0
Facebook