Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Գունավոր լինզաները կարող են կուրություն առաջացնել

14:52, երկուշաբթի, 05 մարտի, 2012 թ.
Գունավոր լինզաները կարող են կուրություն առաջացնել

Վերջին տարիներին մեծ տարածում գտած կոնտակտային լինզաները (ոսպնյակ), բժիշկների խոսքով, այնքան էլ անվտանգ չեն, որքան թվում է: Պատճառն այն է, որ շատերը չգիտեն ինչպես ճիշտ օգտվել դրանցից: Նախ այն պետք է հատուկ նախատեսված վայրից գնել, բժշկի թույլտվությամբ, հակառակ դեպքում` սխալ ընտրված լինզան կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Օրինակ, լինզայի սխալ շառավղի կորությունը կարող է ուժեղ գլխացավերի պատճառ դառնալ:

Կարևոր է նաև հիշել, որ լինզաներին մանրակրկիտ խնամք է հարկավոր. պետք է հետևել հիգիենայի կանոններին: Դրանց տեղադրումն ու հանումը մաքուր ձեռքերով կատարելը պարտադիր է, կրողն էլ պետք է լինի միայն մեկ անձ: Հիգիենայի կանոնները խախտելու դեպքում այն կարող է հանգեցնել ընդհուպ կուրության,- գրում է Dailymail.co.uk-ն:

9091 | 0
Facebook