Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գիտնականներին անհանգստացրել են մուտացիայի ենթարկված երիցուկները

18:18, հինգշաբթի, 23 հուլիսի, 2015 թ.
Գիտնականներին անհանգստացրել են մուտացիայի ենթարկված երիցուկները

Ինչպես գրում է «Բիզնես Ինսայդեր»-ը, ճապոնացիներից մեկի՝ «Թուիթերում» հրապարակած լուսանկարը մտահոգության առիթ է տվել մասնագետներին: Լուսանկարում Ֆուկուսիմայի ատոմակայանի տարածքում բուսնած երիցուկներ են, որոնք հողի մեջ ընկած ռադիոակտիվ նյութերի պատճառով մուտացիայի են ենթարկվել:

Կենդանական և բուսական աշխարհի նման մուտացիաները նորություն չեն Ճապոնիայում: Ավելի վաղ հաղորդվում էր ճագարների և բանջարեղենների մուտացիաների մասին:

Ինչպես հայտնի է, 2011-ի մարտի 11-ին Ճապոնիայի գլխավոր՝ Հոնսյու կղզու հյուսիս արևելյան ափին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի արդյունքում վթարվել էր նաև «Ֆուկուսիմա-1» ատոմակայանն, ինչը զուգորդվել էր ռադիոակտիվ նյութերի արտանետումով: Երկրաշարժի արդյունքում զոհվել կամ անհետ կորել էր 18 հազար մարդ:

17860 | 0
Facebook