Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Washington Post»-ի անդրադարձը Քիմ Քարդաշյանի հայաստանյան շրջագայությանը

13:06, ուրբաթ, 10 ապրիլի, 2015 թ.
«Washington Post»-ի անդրադարձը Քիմ Քարդաշյանի հայաստանյան շրջագայությանը

Ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան շրջագայությանը՝ կնտրոնանալով հատկապես երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:

«Քիմ Քարդաշյանն, ով ազգությամբ հայ է հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի կողմից, միշտ էլ ցանկացել է այցելել Հայաստան: Ուստի այս շաբաթ աշխարհահռչակ հեռուստաաստղն իր ամուսնու, դստեր և քրոջ հետ միասին ուղևորվեց Հայաստան՝ հանդիպելու իր հեռավոր բարեկամներին և ոգեկոչելու 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ներքո իրականացված կոտորածի 1.5 միլիոն զոհերի հիշատակը:

Հայաստան ժամանելու հաջորդ օրն իսկ Քիմ Քարդաշյանը հանդիպել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, և այդ այցը ներկայացվելու է ընտանիքի կյանքի մասին պատմող ռեալիթի շոուի շրջանակներում: Այցի կապակցությամբ Հայաստանի վարչապետը նշել է. «Ձեր այցը պատմական հայրենիք մեծապես նպաստում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»:

Այնուհետև Քիմի քույրը՝ Քլոեն, հրապարակել նաև Երևանում տեղակայված Մայր Հայաստան արձանի մոտ իրենց արված լուսանկարը և, կիսվելով իր տպավորություններով, նշել, որ այն այցելուներին հիշեցնում է Հայաստանի պատմության մեջ եղած հզոր կանանց, ովքեր իրենց ամուսինների հետ միասին զենք են վերցրել և պայքարել կռվել թուրք զինյալների դեմ»,- նշում է պարբերականը:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Քիմը բազմիցս բարձրաձայնել է Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու անհրաժեշտության մասին և նրա՝ իր արմատներին առաջին վերադարձն էլ հենց մոտավոր համընկնում է Հայաստանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ:
12146 | 0
Facebook