Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

Միջազգային

Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ

13:48, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ

Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին Երևանի որոշումից հետո: Այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման արդյունքում Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խիստ նկատողություն հայտնելու համար»,- ТАСС-ը մեջբերում է հաղորդագրությունը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

2425 | 1
Facebook