Իրանը Դամասկոսում իր հյուպատոսության վրա իսրայելցի զինվորականների հարձակմանը կարող է պատասխանել 24-48 ժամվա ընթացքում, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Աղբյուրի տվյալներով՝ Իրանը ուղիղ հարված կհասցնի հյուսիսից կամ հարավից։ Ընդ որում, թերթը նշում է, որ Թեհրանը վերջնական որոշում դեռ չի կայացրել։