Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն զգուշացրել էր Ռուսաստանին, բայց․․․»․ ՌԴ ԱՀԾ պետ

15:30, երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ.
«ԱՄՆ-ն զգուշացրել էր Ռուսաստանին, բայց․․․»․ ՌԴ ԱՀԾ պետ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ԱՄՆ-ից որոշակի տեղեկություն է ստացել Ռուսաստանում հնարավոր ահաբեկչության մասին, սակայն տեղեկությունը «չափազանց ընդհանուր էր»։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը, ում խոսքը մեջբերում է Интерфакс-ը։

«Այո, իսկապես, Անվտանգության դաշնային ծառայությունը որոշակի տեղեկություն է ստացել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից այն մասին, որ նման բան, ցավոք, հնարավոր է։ Բայց այդ տեղեկությունը չափազանց ընդհանրական էր և թույլ չտվեց մինչև վերջ բացահայտել այդ սարսափելի հանցագործության մասնակիցներին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գործում է հակաահաբեկչական կապ, սակայն այն սահմանափակ է։ Միջպետական համագործակցության մակարդակը շատ-շատ ցածր է»,- ասել է Նարիշկինը։

4879 | 0
Facebook