Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ովքե՞ր էին Նորքի ոստիկանական բաժանմունք ներխուժած անձինք

09:30, երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ.
Ովքե՞ր էին Նորքի ոստիկանական բաժանմունք ներխուժած անձինք

«Հրապարակ»-ը գրում է․ «Կիրակին ծանր օր էր` Նոր Նորքի ոստիկանության բաժին էին մտել զինված 3 քաղաքացի: Գործադրել էին նռնակ, ներխուժողներից 2 հոգի վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։ Մյուս տղամարդը, ով, ավելի ուշ պարզվեց՝ «Սասնա ծռերից» Ստեփան Հովակիմյանն է, շուրջ 3 ժամ նռնակը ձեռքին սպառնում էր պայթեցնել։
     Երկար բանակցություններից հետո ոստիկաններին հաջողվեց համոզել, որ հանձնվի։ Նա դեպքից ժամեր առաջ տեսաուղերձով դիմել էր քաղաքացիներին՝ Ոսկեպարում եւ Բաղանիսում ձերբակալված տղերքի մասին. «Նիկոլին ենթարկվող ոստիկանները ձերբակալում են էն տղերքին, ովքեր գնացել են ու կանգնել այդ գյուղերի ժողովրդի կողքը։ Ի՞նչ եք ուզում, Երևանն ա տալու շուտով, ժողովուրդ, ոտքի ելեք»։

Իրավապահները դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնեցին՝ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով, եւ հաստատեցին, որ ներխուժողներն ԱԺԲ անդամներ են»։

Մանրամասները՝ թերթի համարում։

3129 | 0
Facebook