Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնիի լուսանկարը հավասարեցվել է «ծայրահեղական խորհրդանիշներին»

19:18, կիրակի, 10 մարտի, 2024 թ.
Նավալնիի լուսանկարը հավասարեցվել է «ծայրահեղական խորհրդանիշներին»

Մուրմանսկի դատարանը քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ առանց որևէ ստորագրության կամ կարգախոսի լուսանկարը համարել է «ծայրահեղական կազմակերպության» խորհրդանիշ, նշում է «Նովայա գազետա»-ն։
     «Նավալնիի լուսանկարի հրապարակային ցուցադրումը ատրիբուտների քարոզչություն է և ծայրահեղական կազմակերպության խորհրդանիշ»,- նման որոշում է կայացրել Մուրմանսկի Օկտյաբրսկի դատարանի դատավոր Ռոման Գիրիչը՝ վճիռ կայացնելով Մարինա-Վիկտորիա Նագորնիխի վարչական գործով, ով, իբր, Նավալնիի լուսանկարն է հրապարակել բնակելի շենքի մոտ` ծառի վրա: Կինը դատապարտվել է 7-օրյա կալանքի։

Մարտին Ռուսաստանի առնվազն չորս շրջանների դատարաններն արդեն նույնացրել են «Նավալնի» ազգանունը ծայրահեղական կազմակերպության խորհրդանիշների հետ՝ որոշումներ կայացնելով Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ակցիաների մասնակիցներին տրված վարչական իրավախախտումների վերաբերյալ։
     Չելյաբինսկում, Կրասնոդարում և Մուրմանսկում դատարանները կալանք են սահմանել այս գործերով ամբաստանյալների նկատմամբ՝ պաստառների վրա «Նավալնի» անվան պատճառով։

2710 | 3
Facebook