ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Մոսկվայում ահաբեկչության սպառնալիքի մասին
13:00, ուրբաթ, 08 մարտի, 2024 թ.
Ծայրահեղականները կարող են առաջիկա 48 ժամվա ընթացքում հարձակումներ ծրագրել Մոսկվայում՝ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում։ Այս մասին ասվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ Երկրի քաղաքացիներին խորհուրդ է տրվել խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից։ Ռուսաստանի ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանել այդ հաղորդագրությունը։