Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան ցամաքային խոշոր գործողություն կիրականացնի Իրաքում. #Hürriyet

20:18, հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ.
Թուրքիան ցամաքային խոշոր գործողություն կիրականացնի Իրաքում. #Hürriyet

Թուրքիայի զինված ուժերը ծրագրում են խոշոր ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Իրաքի հյուսիսում՝ Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների դեմ, գրում է Hürriyet-ը:

«Առաջին հերթին տարածաշրջանում, որտեղ իրականացվել է «Ճանկ-կողպեք» գործողությունը, լայնածավալ ցամաքային գործողություն կիրականացվի»,- ասել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:

Թերթի տվյալներով՝ Անկարան ակնկալում է «ահաբեկիչների համար փակել Իրաքի հետ սահմանի ամբողջ 378 կիլոմետրը»:

2797 | 0
Facebook