Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռաիսիի և Էրդողանի բանակցությունները տևել են 2 ժամ

21:36, չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ.
Ռաիսիի և Էրդողանի բանակցությունները տևել են 2 ժամ

Անկարայում Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ չորեքշաբթի օրը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահների երկկողմ բանակցությունները։

Երկկողմ հանդիպումից հետո նախատեսվում է երկու նախագահների մասնակցությամբ անցկացնել Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստ։

2318 | 0
Facebook