Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի նախագահը հանդիպել է Իրանի նախագահին

18:24, չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ.
Թուրքիայի նախագահը հանդիպել է Իրանի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աքսարայ պալատում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։

Չորեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, թուրք պաշտոնակցի պաշտոնական հրավերով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենան երկկողմ բանակցություններ Իրանի և Թուրքիայի նախագահների միջև։ Բացի այդ, ակնկալվում է, որ երկու նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։

1719 | 1
Facebook