Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի Հանրապետության պետական բոլոր ինստիտուտները պետք է պահել». Արա Պողոսյան

00:06, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2023 թ.
«Արցախի Հանրապետության պետական բոլոր ինստիտուտները պետք է պահել». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի Հանրապետության պետական բոլոր ինստիտուտները պետք է պահել, այդ թվում և վարչական շրջանների աշխատակազմերը։
     Սա բնականաբար, կարճատև ժամանակում ծախսատար ու անիմաստ աշխատանք է թվալու, բայց երկարաժամկետ հեռանկարում` անգամ եթե այդ երկարատև ժամանակահատվածը տասնամյակն է, սա Հայաստանի համար հեռանկարների ճանապարհ է։
     Ուստի հիմա պետք է նաև այդ ինստիտուտների լեգիտիմության հարցի հետ ևս շատ զգույշ վարվել, այդ թվում և դրանց ներկա ներկայացուցիչների ո'չ թե անձերի, այլ Արցախի տարածքում ընտրված կամ նշանակված լինելու հետ կապված հանգամանքով պայմանավորված։
     Իսկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին պետք է տալ փախստականի կարգավիճակ, ինչը կընդգծի նրանց իրավատիրության շարունակականությունը և վերադարձի իրավունքը»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
1578 | 0
Facebook