Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամուսինս է ինձ բերում ԱԺ, որպեսզի դրսում չսպասի, մտնում է շենք». Էմմա Պալյան

14:30, չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ.
«Ամուսինս է ինձ բերում ԱԺ, որպեսզի դրսում չսպասի, մտնում է շենք». Էմմա Պալյան

«Ժողովուրդ»-ն այսօր գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել: Լրագրողների հետ զրույցում Պալյանն ասել է, որ զարմացած է. «Իմ ամուսինն ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով օգնական՝ իմ օգնական, ու որևէ դրամ չի վարձատրվում, դա անգամ աշխատանքային ստաժ չի համարվում: Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես, լինելով Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, հաճախ եմ լինում էնտեղ ու երբ տեղափոխվում եմ Երևան, նա է ինձ բերում ԱԺ: Որպեսզի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել շենք ու իմ աշխատասենյակում սպասել, մինչև աշխատանքս ավարտեմ»,- նշել է Պալյանը:

«Ամուսինս գրանցված է որպես հասարակական հիմունքներով օգնական ու որևէ դրամ չի վարձատրվում». ՔՊ-ական պատգամավոր
9687 | 2
Facebook