Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ամսվա մեկին հանկարծ գումարը չի նստում, զանգում են». Կարեն Գիլոյան

12:00, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ.
«Եթե ամսվա մեկին հանկարծ գումարը չի նստում, զանգում են». Կարեն Գիլոյան

Նիկոլ Փաշինյանը շրջայց է իրականացրել Երևանում: Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը զրույցի ընթացքում Փաշինյանին տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Գիլոյանը նաև տեղեկացրել է, որ նախորդ տարի կայացած տարբեր առաջնություններում ռեկորդային՝ 307 մեդալ ենք նվաճել, այս տարի՝ դեռ 362: «Առնվազն, ինչ-որ չափով մեր քաղաքականության արձագանքն է... Մարզիկը գիտի՝ թափանցիկ է, չի մտածում՝ այ տեսնես, պիտի գնամ, խոսամ, տեսնես՝ կմտնե՞մ... Չափանիշը հստակ է»,- արձագանքել է վարչապետը: Գիլոյանը հավելել է. «Շատ առաջ խնդրում, աղաչում էին, մի երկու ամիս սպասում՝ գումարը կլինի, չի լինի, հիմա եթե ամսվա մեկին հանկարծ գումարը չի նստում, երեկոյան զանգում, ասում են՝ չի նստել»: «Ճիշտ են անում, գումարի տերն են»,- նշել է Փաշինյանը:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
4473 | 1
Facebook