Սնուփ Դոգի պայմանագրերում թմրանյութի մասին կետ կա. ինչ պայմանով է գալիս Հայաստան. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի վերջին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում, որը դարձավ մեծ քննարկումների թեմա: Մասնավորապես, ասվում էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը. Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերոնշյալ անձը, ոչ ավել, ոչ պակաս, Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսերը կամ բոլորիս հայտնի Սնուփ Դոգգն է: Սա դեռ ամենը չէր. օրեր անց պետբյուջեից 6 միլիոն դոլար հատկացվեց սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք՝ 25.000 հոգու համար նախատեսված համերգի իրականացման համար այն պարագայում, երբ 2023 թվականի մայիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 26.5 մլն դոլար, արցախահայերը սովի են մատնված, դե իսկ Մայր Հայաստանում ամեն օր զոհեր կան և՛ սահմանին, և՛ սահմաններից ներս: Իսկ ո՞վ է Սնուփ Դոգգը. նա ամերիկացի ռեփեր է, երաժշտական պրոդյուսեր և դերասան, որն աչքի է ընկնում թմրամոլության իր քարոզներով ու նաև անթաքույց օգտագործմամբ: Նշենք նաև, որ Սնուփ Դոգգը հիմնել է ընկերություն, որը կարտադրի և կվաճառի մարիխուանա՝ պաշտոնապես գրանցված Leafs By Snoop ապրանքանիշով. այս մասին հայտնում է NME-ն։ Փաստորեն, Հայաստան է գալիս մի մարդ, որն օրինական կերպով արտադրում է թմրանյութ, վաճառում է, ինչպես նաև օգտագործում է «բժշկի խորհրդով»՝ բուժական նպատակներով»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |