Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարզիկներից 15000 դրամ ճանապարհածախսը հետ են պահանջում». Գևորգ Քոթանջյան

16:30, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ.
«Մարզիկներից 15000 դրամ ճանապարհածախսը հետ են պահանջում». Գևորգ Քոթանջյան

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի աղբյուրներից տեղեկություններ հասավ, որ Վանաձորի համայնքապետարանը Համահայկական խաղերի համար 5 միլիոն դրամ գումար է դուրս գրել համայնքի բյուջեից։
     Ըստ մեր աղբյուրների՝ մարզիկներին առձեռն տրամադրվել է 15000 դրամ գումար՝ ճանապարհածախսի համար, իսկ 2 օր անց այդ գումարները ետ է պահանջվել։
     Վանաձորի համայնքապետարան, Աստղիկ Ավետիքյան, Արման Բերնեցյան, խնդրում եմ պարզաբանեք, թե արդյոք Վանաձոր համայնքի բյուջեից հատկացվել է 5 միլիոն դրամ գումար, տրվել է արդյոք մարզիկներին առձեռն, եթե չի տրվել մարզիկներին, ապա ինչպես է ծախսվել այդ գումարը»:

3766 | 0
Facebook