Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոգովը հայտարարել է Ուկրաինայում դոնորական արյան պակասի մասին

20:00, երկուշաբթի, 12 հունիսի, 2023 թ.
Ռոգովը հայտարարել է Ուկրաինայում դոնորական արյան պակասի մասին

Ուկրաինայում դոնորական արյան դեֆիցիտ է առաջացել ասել է Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը։
     Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի զինված ուժերի կողմից հակահարձակման մեկնարկի մասին։ Ընդ որում, Կիևի առաջադրած խնդիրները չի հաջողվել կյանքի կոչել մարտական ​​ոչ մի հատվածում, հայտարարել է ՌԴ ղեկավարը։
     «Հաշվի առնելով ուկրաինացի զինյալների հսկայական կորուստները՝ Ուկրաինայի տարբեր շրջաններում արյուն հանձնելու հրատապ կոչեր են հնչել: Ակնհայտ է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման նախօրեին գոյացած դոնորական արյան պաշարն այլևս բավարար չէ. այս ամենը հաստատում են ուկրաինական զորքերի հսկայական կորուստները»,- ասել է Ռոգովը։

3220 | 1
Facebook