Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաղը գրություններ կուղարկենք դատախազություն, ՄԻՊ, ՔԿ և ՆԳՆ». Իոաննիսյան

17:48, հինգշաբթի, 01 հունիսի, 2023 թ.
«Վաղը գրություններ կուղարկենք դատախազություն, ՄԻՊ, ՔԿ և ՆԳՆ». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանում Ոստիկանության ՔՀԲ-ի պետի կողմից վճարման պահանջի դիմաց անչափահաս մատուցողին ծեծի ենթարկելը և ապա պաշտոնավոր այդ ոստիկանին քրեական հետապնդման չենթարկելը խայտառակություն է։
     «Իրազեկ քաղաքացիների միվորումը» վաղն առավոտյան գրություններ կուղարկի դատախազություն, ՄԻՊ-ին, քննչական կոմիտե և ՆԳՆ։ Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից, որքանով է դա իրավաչափ, արդյո՞ք այդ անձը դեռևս աշխատում է ոստիկանության համակարգում և ինչ կարելի է անել` իր նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսելու համար»։

3947 | 1
Facebook