Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Վերահսկիչ անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ է». Ֆրանսիայի Սենատի ղեկավար

00:00, երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ.
«Վերահսկիչ անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ է». Ֆրանսիայի Սենատի ղեկավար

Ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում է Ֆրանսիայի Սենատի ղեկավար Բրյունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության անդամները մեկնել են Տեղ գյուղ, որտեղ ապրիլի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Հայտնում է «1lurer»-ը:
     «Մենք ժամանել ենք` Ադրբեջանից պահանջելու անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ազատելու 120000 հայերին, որ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են սարսափելի պայմաններում, նաև այստեղ ենք` պահանջելու վերականգնել Հայաստանի հետ ԼՂ կապը:

Ինչ իմաստ ունի 1915 թ. զոհերի հիշատակի ոգեկոչումը, եթե մենք աչք ենք փակելու ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ ու կրոնական զտման վրա»,- հայտարարել է Ռետայոն` Տեղում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է` վտանգ կա, որ ադրբեջանական զորքերի կողմից դեպի ԼՂ տանող նոր ճանապարհի մուտքի մոտ` ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հակարի կամուրջի վրա, նոր վերահսկիչ անցակետի տեղադրումը նոր լայնածավալ գործողության սկիզբ է, որը կհանգեցնի Լաչինի միջանցքի մշտական փակման:

2934 | 0
Facebook