Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տեղադրում եմ նրա ձեռքով գրված՝ Հայաստան-ԼՂՀ պայմանագրի տեքստը»․ Վահրամ Աթանեսյան

22:06, երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ.
«Տեղադրում եմ նրա ձեռքով գրված՝ Հայաստան-ԼՂՀ պայմանագրի տեքստը»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։ Տեղադրում եմ նրա ձեռքով գրված՝ Հայաստան-ԼՂՀ պայմանագրի տեքստը, որի բոլոր կետերը պատվով և պատասխանատվությամբ ի կատար են ածվել։ Հաջորդներին նա ժառանգել է ազատ, Ադրբեջանի կողմից դե-ֆակտո ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ԼՂ արժանապատիվ կարգավորման դիվանագիտական ահռելի ռեսուրս։ Ի՞նչ ասեմ, պարոն Նախագահ։ Արևշատություն եմ մաղթում՝ անվերջ հուսալով, որ Ձեր գիտելիքները, փորձը և դիվանագիտական հմտությունը, միջազգային բարձր հեղինակությունը դեռևս օգտակար են լինելու Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի հայկական ինքնության պահպանմանը»:

«Տեղադրում եմ նրա ձեռքով գրված՝ Հայաստան-ԼՂՀ պայմանագրի տեքստը»․ Վահրամ Աթանեսյան
«Տեղադրում եմ նրա ձեռքով գրված՝ Հայաստան-ԼՂՀ պայմանագրի տեքստը»․ Վահրամ Աթանեսյան

10228 | 0
Facebook