Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ ենք մենք լավ աշխատել պահանջելու փոխարեն արդարացնում նրանց վատ աշխատելը». Էդ. Հայրումյան

00:36, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ.
«Ինչո՞ւ ենք մենք լավ աշխատել պահանջելու փոխարեն արդարացնում նրանց վատ աշխատելը». Էդ. Հայրումյան

Օգտատեր Էդուարդ Հայրումյանը տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Ամեն անգամ նորովի զարմանում եմ, երբ պատկան մարմինների կողից իրենց իսկ պարտականությունների չկատարման համար մարդիկ արդարացնում են «բյուջեում փող չկա» կամ ուղղակի «փող չկա» պատճառաբանումներով։
     Ես դեռ չեմ ուզում օրինակներ բերել, թե որտեղ է անիմաստ փողեր ծախսվում, ես ընդամենն ասում եմ՝ սիրելիներ ջան, Երևանի «անվճար» լուծվող խնդիրները հազարավոր են, ընդամենը ցանկություն է պետք, ցա՛ն-կո՛ւ-թյո՛ւն։
     Մարդիկ, ովքեր ըստ աշխատանքային պայմանագրի պարտավոր են Երևանցիների կյանքը օր օրի ավելի բարեկեցիկ դարձնել, վարձատրվում են հենց երևանցիների կողմից։ Ինչո՞ւ ենք մենք լավ աշխատել պահանջելու փոխարեն արդարացնում նրանց վատ աշխատելը։
     Երևանի քաղաքապետարան Բադալ Մուրադյան փողոցի մայթից բան չի մնացել, բայց ընդամենը պետք է կտրել հենապատի վրայոց կախված մոշի թփերը։ Մայթը բացվելուց բացի կսիրունանա նաև փողոցի այդ ահռելի հատվածը։
     Միայն աշխատելով կարող ենք մի քիչ ավելի լավ քաղաք ունենալ»։

3372 | 0
Facebook