Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի՞թե խելքի են եկել»․ Արթուր Գրիգորյան

00:48, կիրակի, 13 նոյեմբերի, 2022 թ.
«Մի՞թե խելքի են եկել»․ Արթուր Գրիգորյան

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը Հնդկաստանից 3 տարվա ընթացքում ձեռք է բերելու 155 մմ «Ատագս» տեսակի հաուբիցեր: Պայմանագրի արժեքն է 150 մլն $: Այս հաուբիցերը իրենց բնութագրով վատը չեն: Հեռահարությունը կախված է նրա արկի տեսակից և կարող է մինչև 48 կմ հեռավորության վրա թիրախ խոցել: Այն հարձակողական զինատեսակ է: Սա արդեն երկրորդ դեպքն է Հայաստանի կողմից Հնդկաստանից զենք գնելու հարցում և այն տեղեկանում ենք Հնդկական և ռուսական աղբյուրներից:
     Տեսնենք թե ինչ զարգացումներ կլինեն հետագայում:
     Հ.Գ. Մի՞թե խելքի են եկել»:

5159 | 0
Facebook