Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էլի՞ կասեք, թե թրքահպատակ չեք, թե հող չեք հանձնել». Արսեն Բաբայան

00:48, հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ.
«Էլի՞ կասեք, թե թրքահպատակ չեք, թե հող չեք հանձնել». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է չէ՞...
     Այսօր թելեգրամիս ալիքում լուր հրապարակեցի, որ արդարադատության նախարարության աշխատակցին նախարարը պարտադրում է աշխատանքից ազատման դիմում գրել այն պատճառով, որ աշխատակւցը մեքենայի ապակուն Արցախի դրոշն էր փակցրել:
     Նախարարությունն ընդամենը մի քանի ժամում պաշտոնական հերքում տարածեց:
     Երկու օր է՝ պահանջում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն հերքի Ադրբեջանի փոխարտգործանախարարի հայտարարությունն այն մասին, որ Տավուշի 7 գյուղերը և Տիգրանաշենը հանձնված է Ադրբեջանին, բայց ՀՀ ԱԳՆ-ն համառորեն չի հերքում:
     Էլի՞ կասեք, թե թրքահպատակ չեք, էլի՞ կասեք, թե հող չեք հանձնել ու Ադրբեջանի դեսպանը չեք մեր Հայրենիքում:
     Դավաճան սրիկաներ»:

4434 | 0
Facebook