Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտաշատի տներից մեկում հայտնաբերվել է երեխայի դի՝ կախված վիճակում

19:00, ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ.
Արտաշատի տներից մեկում հայտնաբերվել է երեխայի դի՝ կախված վիճակում

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դուրյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել են 13-ամյա տղայի դի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան հայտնաբերվել է ննջասենյակում տեղադրված երկհարկանի մահճակալից կախված վիճակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

8197 | 0
Facebook