Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է Տրետյակովյան պատկերասրահից նկարի գողության տեսանյութը

13:05, երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ.
Հրապարակվել է Տրետյակովյան պատկերասրահից նկարի գողության տեսանյութը

360 հեռուստաալիքը հրապարակել է երեկ Տրետյակովյան պատկերասրահից կատարված գողության պահը, գողացել են Արխիպ Կուինջիի «Այ-Պետրի. Ղրիմ» նկարը: Կասկածյալին ձերբակալել են այսօր:

31-ամյա տղամարդուն ձերբակալել են Մոսկվայի մարզի Զարեչյե գյուղում: Նա պատմել է, որ նկարը գտնվում է Օդինցովո շրջանի կառուցվող օբյեկտի տարածքում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցանքը կատարվել է շահադիտական դրդապատճառներով: 2018-ի դեկտեմբերին նրան բերման էին ենթարկել թմրանյութ պահելու համար:

Հրապարակվել է Տրետյակովյան պատկերասրահից նկարի գողության տեսանյութը
8592 | 0
Facebook