Օգոստոսի 27-ից ուժի մեջ են մտնում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանած պատժամիջոցները:
Սահմանափակող միջոցները սահմանվում են «1991թ. քիմիական և կենսաբանական զենքի վերահսկողության մասին» ամերիկյան օրենքի շրջանակներում:
Պետքարտուղարության հրամանագրում ասվում է, որ Ռուսաստանի իշխանությունները «քիմիական և կենսաբանական զենք կիրառել միջազգային իրավունքի խախտմամբ՝ իր քաղաքացիների դեմ»:
Բացի այդ, պատժամիջոցների երկրորդ ալիքը նախատեսում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի նվազեցում, երկու երկրների միջև ցանկացած առևտրի լիարժեք դադարեցում, միջազգային ֆինանսական ինստիտուտների մակարդակով վարկերի արգելափակում: