Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր Զելանդիայում գրանցվել է վերջին տասնամյակում ծովային կաթնասունների ամենախոշոր զանգվածային ինքնասպանությունը

19:10, ուրբաթ, 10 փետրվարի, 2017 թ.
Նոր Զելանդիայում գրանցվել է վերջին տասնամյակում ծովային կաթնասունների ամենախոշոր զանգվածային ինքնասպանությունը

Նոր Զելանդիայում` Հարավային կղզում ափ են նետվել 416 գրինդ-դելֆիններ: Վերջին տասնամյակում սա ծովային կաթնասունների ամենախոշոր զանգվածային ինքնասպանությունն է: Կենդանիների մեծ մասը սատկել է, բայց կամավորներին հաջողվել է զանգվածային գործողույունների արդյունքում փրկել մոտ 100 կաթնասունի` նրանց հանելով ծանծաղուտից: Նրանք շարունակվում են մնալ նեղուցում, իսկ փրկարարները նավակներով փորձում են նրանց ցույց տալ ճիշտ ճանապարհը դեպի ծով:
     Ակնհայտ է, որ այդ տարածաշրջանում ինչ-որ գործոն ստիպում է կետերին ցամաք նետվել, քանի որ փրկված դելֆինները նորից լողում են դեպի ափ: Այնինչ փրկարարները շատ կարճ ժամանակ ունեն նրանց ծով վերադարձնելու, քանի որ շուտով կսկվի մակընթացությունը:

Նոր Զելանդիայում գրանցվել է վերջին տասնամյակում ծովային կաթնասունների ամենախոշոր զանգվածային ինքնասպանությունը
9272 | 0
Facebook