Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ձկնային տոռնադոն Խաղաղ օվկիանոսում

17:35, կիրակի, 05 փետրվարի, 2017 թ.
Ձկնային տոռնադոն Խաղաղ օվկիանոսում

Երբ Խաղաղ օվկիանոսի հարավ արևելքում հոսանքները փոփոխվում են, այնտեղ սննդարար նյութերի ու պլանկտոնի առատություն է լինում, ինչը գրավում է տարբեր չափերի գիշատիչներին: Հեշտ սնունդի ետևից առաջինը գալիս են անչոուսների վտառները: Սակայն շուտով նրանք իրենք են ստիպված լինում ողջ մնալու միջոցներ ձեռնարկել: Սակայն, վտանգից փախչելու փոխարեն, տասնյակ հազարավոր անչոուսներ հավաքվում են հսկայական պտտահողմի մեջ` հույս ունենալով այդպես խուճապի մատնել գիշատիչներին:

Այս տեսանյութը, որ օրերս նկարահանել է BBC-ն, ցույց է տալիս, որ նախ այս խորամանկությունն արդյունք է ունենում, սակայն վերջիվերջո ձկնային տոռնադոն ցիրուցան է լինում, քանի որ խոշոր գիշատիչները կտրում անցնում են դրա միջով, բաժանում ձկներին ու ուտում:

Ձկնային տոռնադոն Խաղաղ օվկիանոսում
10138 | 0
Facebook