Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պոգբան կդառնա Մխիթարյանի թիմակիցը

12:15, հինգշաբթի, 07 հուլիսի, 2016 թ.
Պոգբան կդառնա Մխիթարյանի թիմակիցը
     Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Փոլ Պոգբայի հետ։ 23-ամյա ֆուտբոլիստը ընդունել է ակումբի՝ տարեկան 13 մլն եվրո աշխատավարձի առաջարկը։ Իտալական մամուլը հայտնում է, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ը, Եվրո-2016-ի ավարտից հետո, ռեկորդային առաջարկ կանի «Յուվենթուս»-ին՝ 120 մլն եվրո։ Հիշեցնենք, որ այս պահին պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը Գարեթ Բեյլն է։ Նա 2013-ին «Թոթենհեմ»-ից «Ռեալ» է տեղափոխվել 100 մլն եվրոյով։ Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթր Յունայթեդ»-ը ներկայացրեց Հենրիխ Մխիթարյանին։
12043 | 0
Facebook