Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Կարտոֆիլն իջեցնում է արյան ճնշումը

14:32, ուրբաթ, 06 ապրիլի, 2012 թ.
Կարտոֆիլն իջեցնում է արյան ճնշումը

Իրենց կառուցվածքի մասին մտածող կանայք և աղջիկները հաճախ խուսափում են կարտոֆիլի օգտագործումից. կա կարծիք, որ այն ավելացնում է քաշը: Սակայն, եթե կարտոֆիլը պատրաստվում է առանց յուղի ու սոուսի, ապա 1 կարտոֆիլը պարունակում է 110 կկալ կալորիա և օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր:

Սկրենտոնի համալսարանի գիտնական Ջո Վինսոնի գլխավորությամբ անց է կացվել հետազոտություն: Ըստ այդմ` 18 կամավորներ մեկ ամսվա մեջ պետք է ուտեին 6-8 կարտոֆիլ` պատրաստված միկրոալիքային վառարանում: Հետազոտության բոլոր մասնակիցներն ունեին ավելորդ քաշ և արյան բարձր ճնշում: Արդյունքում պարզ է դարձել, որ կարտոֆիլային դիետան միջինում 4.3%-ով իջեցնում է արյան ճնշումը:

11060 | 0
Facebook