Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բենզեման բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը՝ Վալբուենայի սկանդալի պատճառով

16:13, հինգշաբթի, 14 ապրիլի, 2016 թ.
Բենզեման բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը՝ Վալբուենայի սկանդալի պատճառով
     Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման բաց կթողնի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Երեկ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հանդիպել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեի հետ՝ Բենզեմայի հարցը քննարկելու համար։ «Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը և ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ցանկանում են հիշեցնել, որ մարզական արդյունքները կարևոր են, սակայն որոշիչ չեն ֆուտբոլիստի՝ հավաքական հրավիրել-չհրավիրելու հարցում։ Ուշադրություն է դարձվում նաև ֆուտբոլիստի՝ թիմում միասնականության ուղղությամբ աշխատանքի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 10-ին ֆուտբոլիստը հեռացվել է ազգային հավաքականից՝ Վալբուենայի հետ կապված սկանդալի պատճառով։
4378 | 1
Facebook