Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մթերքներ, որոնք մաշկը դարձնում են առավել գրավիչ

14:49, հինգշաբթի, 15 մարտի, 2012 թ.
Մթերքներ, որոնք մաշկը դարձնում են առավել գրավիչ

Շոտլանդացի գիտնականները պնդում են, որ որոշ մրգեր և բանջարեղեններ ընդունակ են փոխել մարդու մաշկի գույնը: Իհարկե, եթե այն օգտագործում ենք հաճախ:

Անցկացված հետազոտությանը մասնակցել է 18-ից 25 տարեկան 35 ուսանող: 2 ամիս նրանք սնվել են մասնագետների առաջարկած սնունդով:

Պարզ է դարձել, որ այն ուսանողները, ովքեր պարբերաբար սնվել են կարմիր և դեղին մրգերով կամ բանջարեղենով, մաշկը ձեռք է բերել կարմրավուն և դեղնավուն երանգ: Իսկ պատճառը մթերքի մեջ պարունակվող կարոտինոիդներն են` բնական ներկանյութերը, որոնք մթերքին գույն են հաղորդում: Օրինակ` գազարը, լոլիկը, խնձորը, մանգոն նույնպես պարունակում են վերը նշված պիգմենտները:

Մասնագետների խոսքով` վեց շաբաթվա ընթացում մրգեր ու բանջարեղեն շատ օգտագործելու դեպքում մաշկը կլավանա ու կդառնա ավելի գրավիչ:
    
8835 | 0
Facebook