Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամալ Քլունին ցանկանում է ստանձնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսլայլովայի շահերի պաշտպանությունը ՄԻԵԴ-ում

12:35, չորեքշաբթի, 20 հունվարի, 2016 թ.
Ամալ Քլունին ցանկանում է ստանձնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսլայլովայի շահերի պաշտպանությունը ՄԻԵԴ-ում

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը` հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին ցանկանում է ստանձնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի գործը, որն արդեն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
     Աղբյուրը նշում է, որ այժմ Իսմայլովան և նրա փաստաբանները քննարկում են Քլունիի առաջարկը:
     Նշվում է նաև, որ Քլունին դատական մի շարք կարևոր գործեր է ստանձնել վերջին յոթ տարիների ընթացքում, որոնց թվում է եղել նաև Հայաստանի շահերի պաշտպանությունը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի ընթացքում:
     Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովան ՄԻԵԴ է դիմել 2015թ. սեպտեմբերին՝ բողոք ներկայացնելով ապօրինի կալանքի դեմ: Նա դատապարտվել էր Ադրբեջանի նախագահի ընտանիքի բիզնեսի մասին հոդվածներ հրապարակելու համար:

6128 | 0
Facebook