Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խոդորկովսկին չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը

19:03, չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2015 թ.
Խոդորկովսկին չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը

«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքն ու հայտարարել է, որ առնչություն չունի Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի մահվան հետ: Պետուխովն սպանվել է 1998թ.: «Պետուխովի սպանության գործով բավականին շատ ու բաց տեղեկատվություն կա: Կարճ կասեմ, սպանության գործը բացահայտվել է հենց նույն տարում: Սպանության կատարողները հայտնաբերվել են, ձերբակալվել, հետո ազատ արձակվել ու սպանվել»,- ասել է Խոդորկովսկին` Լոնդոնում տված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ Խոդորկովսկու նկատմամբ դաշնային հետապնդում էր հայտարարվել:

6071 | 0
Facebook