Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանացի ռազմական փորձագետները քննադատել են Պուտինի գործողությունները Սիրիայում

10:38, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
Գերմանացի ռազմական փորձագետները քննադատել են Պուտինի գործողությունները Սիրիայում

Գերմանական Քրիստոնեադեմոկրատական և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ռազմական փորձագետները քննադատել են Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունները Սիրիայում: «Ռուսաստանի նախագահն առաջին անգամ չէ, որ ռմբակոծում է այն, ինչ ուզում է»,- Bild-ին տված հարցազույցի ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Թոմաս Հիչլերը: Նրա կարծիքով` անհրաժեշտ է, որ Պուտինը ցույց տա, որ իր թիրախն իսկապես իսլամիստներն են: Հակառակ դեպքում` սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը կերկարաձգվի անորոշ ժամկետով:

Իսկ մեկ այլ մասնագետ` Հեննինգ Օտտեն հայտարարել է, որ Ռուսաստանն իր ռազմական թռիչքները պետք է համաձայնեցնի Միացյալ Նահանգների` այդ տարածաշրանում գտնվող ռազմաօդային ուժերի հետ:

Հիշեցնենք, որ Արևմուտքը Պուտինին մեղադրում է Ասադի ավտորիտար ռեժիմին աջակցելու համար:

6241 | 0
Facebook